Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ին գրավոր ընթացակարգով հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է կազմակերպել կանոնադրության ստորագրումը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։
Հունվարի 22–ին Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային


















































