Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2026 թ. դեկտեմբերին Պետական բյուջեից ստացել է աստղաբաշխական դրամաշնորհներ՝ ներառյալ «Սպասարկում» ՊՈԱԿ-ին՝ 487 մլն դրամ, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ 621 մլն դրամ և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 785 մլն դրամով:
168.am-ը նախորդ տարի դարձյալ հրապարակել էր դրամաշնորհների մասին տեղեկությունը: Նկատենք՝ նախորդ տարի 728 միլիոն 187.600 դրամ՝ շուրջ 1.8 մլն դոլար աստղաբաշխական չափի դրամաշնորհով էր վարչապետի աշխատակազմը «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին պատվիրակել «Հանրային իրազեկում, հասարակական-քաղաքագիտական հետազոտությունների իրականացում» միջոցառման շրջանակում մի շարք գործողությունների կատարումը:
Կառավարական դաչաներին էլ հատկացվել էր 621 միլիոն 340.100 դրամի, կամ ավելի քան 1,5 միլիոն դոլարի չափով աջակցություն։
Այս թվերն, իհարկե, ավելի ցցուն են երևում հատկապես կենսաթոշակառուների մասին Փաշինյանի վերջին աղմկոտ հայարարությունների ֆոնին, երբ նա պնդում էր, թե թոշակառուները չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։
Կարդացեք նաև
Պարզվում է՝ կա նաև Փաշինյանի տրամաբանության հակառակ կողմը՝ իրենք գիտեն ինչպես ծախսել:
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթում։


















































