«Ազատություն». Մոսկվան պատրաստ է 1 միլիարդ դոլար նվիրաբերել Խաղաղության խորհրդին՝ սառեցված միջոցներից, Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Միացյալ Նահանգներում մեր սառեցված ակտիվներից մնացած միջոցները կարող են նաև օգտագործվել մարտական գործողությունների հետևանքով վնասված տարածքների վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո», – ասել է նա։
Շնորհակալություն հայտնելով Խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար՝ Պուտինը նշել է, որ Մոսկվան կպատասխանի, երբ Արտաքին գործերի նախարարությունը կքննարկի փաստաթղթերը և կխորհրդակցի ռազմավարական գործընկերների հետ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































