Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ուզում եք, որ ուսանողը վերադառնա, ներսում/դրսում որպես պետություն տեր կանգնեք նրան. Կարեն Ղազարյան

Հունվար 22,2026 15:03

Ժնևի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Կարեն Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ-ում շատ կարևոր նախագիծ է քննարկվում, որով աշխարհի թոփ 50 համալսարան ընդունված մարդկանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման պարագայում ուսանողը պարտավոր է 3 տարի աշխատել կառավարության կողմից որոշված ոլորտում և հետո նոր ազատվել զինվորական ծառայությունից։

Ինչո՞ւ է այս որոշումը կայացվել, որովհետև առաջատար համալսարաններ ավարտածների մեծ մասը ՀՀ չեն վերադառնում։ Ես նույնպես սովորել եմ թոփ 50 համալսարաններից մեկում և ճանաչում եմ առնվազն 100 նման ուսանողի։

Ինչո՞ւ չեն վերադառնում ըստ իս.

1.Չնայած տարբեր տեղերում խոսվում է հազար ու մի պետական/ոչ պետական աջակցության մասին, բայց երբ ես 2025թ. լինելով ԱԺ աշխատակից և թոփ 50 համալսարան ընդունված ուսանող, դիմեցի կառավարությանը/բոլոր համապատասխան կառույցներին՝ բոլորից մերժում եմ ստացել, որտեղ ասվում էր, որ չունենք աջակցության ծրագիր։ (Իմ նման շատերը նույն վիճակում են եղել/կան)…

2. Սփյուռքի հայկական հիմնադրամների և այլ մարդկանց շնորհիվ սովորած ուսանողների մեծ մասը, ՀՀ վերադառնալուց հետո պետական ոլորտում չեն կարողանում նորմալ գործ գտնել, որովհետև ամեն բաժնում/վարչությունում սրա/նրա ծանոթներն են նշանակված, ովքեր իրենց «թագավորությունն են ստեղծել ու ո՛չ ՀՀ բուհերի լավ սովորածներին, ո՛չ էլ դրսի բուհերի ավարտածներին չեն թողնում աշխատել… (Բացառություններ կան)

3.Որպես դրսի հայ ուսանող ականատես ես լինում, որ Բաքուն, Թբիլիսին և այլ մայրաքաղաքները իրենց ուսանողների ո՛չ միայն ուսման վարձն են տվել, այլ նաև դեսպանատների միջոցով ամեն կերպ աջակցում են։ Ու դու, որպես անկախ պետության քաղաքացի զգում ես, որ դու մենակ ես ու քո գլխի տերը։ Էլի փա՜ռք Աստծո Սփյուռք ունենք, որ հազար պետության գործ է անում դրսերում…

4.Դու որպես մասնագետ կամ ուսանող ավելի արժևորված ես զգում քեզ, երբ դրսում տարբեր կառույցներ նկատում են քո կարողությունները և ուզում են, որ առաջ գնաս ու օգնես իրենց ոլորտներին, ՈւՍԱՆՈՂԱԿԵՆՏՐՈՆ են, իսկ ՀՀ-ում «վարձդ չես մուծել՝ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ» տրամաբանությունն է, իսկ պետական ոլորտում հիմնականում ձերբազատվում են խելացի մարդկանցից, որովհետև սրա նրա դեբիլ/չկայացած ծանոթը վախենում է, որ իր տեղը կզբաղեցնես ու քեզ դարձնում են թշնամի…

5. Ու այսպես, մեկ առ մեկ համեմատելով, հասկանում ես, որ դու որպես դրսի կրթված/փորձով մարդ դրսում ավելի պետքական ու ավելի գնահատված ես քան քո երկրում։ 50-ից ավել սփյուռքահայ համայնքներում եմ եղել գրեթե 99% դեպքերում բոլորը փորձել են ՀՀ-ում կայանալ, առաջ գնալ, բայց սրա-նրա ծանոթին առաջ տանելու/չգնահատվելու/հետապնդվելու պատճառով լքել են ՀՀ-ն…

Հ.Գ. Ուստի եթե ուզում եք, որ մարդը հետ վերադառնա, որպես պետություն ներսում/դրսում տեր կանգնե՜ք ուսանողին, համակարգն ազատե՜ք նախկին/ներկա ՉՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ, միջավայր ստեղծե՜ք, որ մարդը ներսի սովորածով նաև մասնագետ դառնա ու արժևորված զգա…
Կամ այնպես արեք մարդն ուզենա մնալ ՀՀ-ում ո՛չ թե փախչել երկրից…

Լուսանկարը Ժնևի համալսարանից, որտեղ կարողացա սովորել, որովհետև ՀՀ-ի, Արցախի և Սփյուռքի հայերն ու հիմնադրամները պետության դեր տարան` օգնելով ինձ կրթվել դրսում ու տեսնել/զգալ այն, ինչի մասին գրել եմ վերևում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031