Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է Հայաստանի գործող ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը և ամբողջ աշխարհի առջև լեգիտիմացնում Ադրբեջանի քայլերն ու գործողությունները»

Հունվար 22,2026 14:30

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի ժամանակ, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը, հատուկ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին քաղաքական կամք դրսևորելու և խաղաղության ձգտելու համար։

«Չէի կարող չարձագանքել այս ողորմելի և ստորացուցիչ տեսարանին։ Հիմա հարց ունեմ, պարոն Խաչատուրյան՝ ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում Ալիևին՝ 5000 զոհերի՞, թե՞ 12000 հաշմանդամների համար։

Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում՝ Արցախը էթնիկ զտման ենթարկելո՞ւ, հայաթափելո՞ւ, թե՞ 15000 հայ մարդու իր հայրենիքից զրկելու և անտուն թողնելու համար։

Լավ, ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացնելու համար։

Լավ, ինչքա՞ն կարելի է, ո՞րն է ձեր Ալիևին ծառայելու մոտիվացիան։

Սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչը ունի մեկ բացատրություն՝ որ Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են և ամբողջությամբ սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Այլ բացատրություն չկա։ Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս կարելի է բացատրել՝ ինչու է Հայաստանի գործող ռեժիմը միջազգային տարբեր ամբիոններում, հարթակներում, ամբողջ աշխարհին Ալիևին ներկայացնում իբրև խաղաղասեր, խաղաղությանը ձգտող, հետևաբար Հայաստանին և հայ ժողովրդին՝ ագրեսոր։

Լավ, ինչո՞ւ է Հայաստանի գործող ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը և ամբողջ աշխարհի առջև լեգիտիմացնում Ադրբեջանի քայլերն ու գործողությունները Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ։ Պարզ պատճառով՝ սրանք վաղուց սպասարկում են այդ երկրների շահերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031