Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախություն՝ ոսկու շուկայում․ ի՞նչ կապ ունի Գյումրու համայնքապետարանի բանվորը

Հունվար 22,2026 18:33

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական վարչության Շիրակի մարզային բաժնում քննվում է խարդախության ոչ հաճախ հանդիպող մի դեպք։

Դեկտեմբերի վերջին ոստիկանության Կումայրի բաժին է դիմել Գյումրու կենտրոնում գտնվող ոսկու շուկայի անհատ ձեռնարկատերերից մեկը՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, որ իրեն դեկտեմբերի 13-ին և 16-ին զանգահարել է մտերիմ ներկայացած տղամարդն ու նրա կինը՝ ասելով, որ կնոջ վիրահատության համար անհապաղ գումար է անհրաժեշտ և խնդրելով 1․090․000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։

Ամուսինները նշել են, թե ոսկյա զարդերը կգրավադրեն բանկում, վարկ ստանալուց հետո մի քանի օրվա ընթացքում կվերադարձնեն։ Նրանք ոսկեվաճառի մոտ են ուղարկել իրենց բարեկամ ոմն Կ․Գ․-ին, որը վերցրել է 2 հատ մատանի, 2 հատ թևնոց և մեկ ապարանջան։

Մի քանի օր անց պարզվել է, որ նշված ոսկեղենը խաբեությամբ՝ վստահությունը չարաշահելու միջոցով, ոսկեվաճառից հափշտակել են իրեն մտերիմ ներկայացած անծանոթ մարդիկ։

Ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզել են, որ Կ․Գ․-ն Գյումրու համայնքապետարանում բանվոր է, ում պարտքը վերադարձնելու պատրվակով նրա ծանոթ տղամարդն ու նրա կինը՝ Տ․Ղ․-ն և Ս․Ա․-ն, որոնք զանգահարել էին ոսկեվաճառին ու ներկայացել որպես նրա մտերիմներ՝ փոխելով իրենց իսկական անունները, խնդրել են Կ․Գ․-ին մտնել ոսկու շուկա ու ոսկեվաճառից վերցնել ոսկեղենը և փոխանցել իրենց։ Կ․Գ․-ն երկու անգամ է մոտեցել ոսկեվաճառին՝ դեկտեմբերի 13-ին և 16-ին։

Ոստիկանությունը Գյումրու քաղաքապետարանում բանվոր աշխատող Կ․Գ․-ից ևս հաղորդում է ընդունել ու ձեռնարկել միջոցառումներ՝ ամուսիններին հայտնաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ խարդախության մեջ կասկածվող տղամարդը 33 տարեկան է, կինը՝ 28, երկուսն էլ գործազուրկ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031