Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանն ու մյուսները հանդիպելիս սենյակից հանել են հեռախոսները, որ չգաղտնալսվեն․ հանրային մեղադրող

Հունվար 22,2026 19:22

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր հանրային մեղադրողը ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցները։

Ըստ մեղադրողի՝ գործով հարցաքննված վկաների ցուցմունքները հաստատել են նրանց կապը Բագրատ սրբազանի ու «Սրբազան շարժման» հետ, ինչը, ըստ դատախազի, վկայում է այն զգուշավոր քայլերի մասին, որոնք իրականացրել են նրանք։ Մեղադրողը օրինակ բերեց հանդիպման ժամանակ սենյակ մտնելիս գաղտնալսող սարքեր փնտրելը կամ իրենց հեռախոսները սենյակից դուրս հանելը, որպեսզի չգաղտնալսվեն, և այլն։

Երբ հանրային մեղադրողը վերջացրեց հետազոտման ենթակա ապացույցների թվարկումը, Բագրատ սրբազանն արձագանքեց․
— Շատ տպավորիչ է մեր մասին գրված 35 հատորանոց գիրքը։

— 7 ամիս է՝ անմեղության կանխավարկածը ամենավերջին ձևով բռնաբարվել է մեր երկրում բոլոր առումներով՝ սկսած Ազգային ժողովից, վերջացրած Պետրոսի հեռուստաընկերությամբ։ Մարդկանց են վերագրվում երևույթներ՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ Իմ գլխավորությամբ՝ 18 արդար մարդկանց անմեղության կանխավարկածը տրորել ու անցել են, — շարունակեց Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով՝ իրենց գործով չկան փորձաքննություններ, ձեռագրաբանական որևէ քննություն չկա։ «Չլսված բան է՝ գործ բերել դատարան ու չլինի փորձաքննություն։ Մարդիկ հայտարարություններ են անում այս գործից, որոնք որևէ քննության ենթակա չեն։ Ես ընդունեմ, որ այդ գործն ամբողջությամբ ճի՞շտ է։ Հարցերի պատասխան գոյություն չունի։ Պետք է լինի մի փաստաթուղթ, որը կհավաստի, որ դրանք ճիշտ են»։

Բագրատ սրբազանն ասաց, որ քանի ապրում է, ոչ թե ընդդիմադիր է լինելու, այլ պայքարելու է, որ ազատագրվի երկիրը․ «Այս քաղցկեղը, որ մեր կյանք է մտել՝ տնտեսության, դատական համակարգի մեջ, պետք է ազատագրվի»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031