Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում

Հունվար 22,2026 21:12

ՀՀ վարչապետը, փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու աշխատակազմը պարգևավճարներ են ստանում նաև ամսական պարբերականությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով դեռևս նախորդ տարեվերջին ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից ստացված պատասխանը:

«Վարչապետի աշխատակազմի աշխատողներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին, փոխվարչապետերին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին 2025 թվականի դեկտեմբեր ամսին հատկացվել է 417,713,7 հազ. դրամի չափով պարգևավճար, որից’ 381,847.7 հազ. դրամը Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ և ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշումներին համապատասխան’ 2025 թվականի 1-ին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա պարգևատրման շրջանակներում, իսկ 35,866.0 հազ. դրամը’ որակյալ և բարեխիղճ աշխատանքի համար ամսական պարբերականությամբ տրվող պարգևատրման շրջանակներում»,-ասված է վարչապետի աշխատակազմի պատասխանում:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031