ՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը անցնում է սահմանադրական և ազգային անվտանգության թույլատրելիության սահմանը։
Ադրբեջանը, որը 2020 թվականին սանձազերծեց պատերազմ Արցախի և ՀՀ-ի դեմ, 2021–2022 թվականներին օկուպացրեց միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքից ավելի քան 200 ք/ կմ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացրեց Արցախում՝ հայաթափում և հայրենազրկում բռնի տեղահանելով 150,000 արցախահայերի, և մինչև 2025 թվականի Վաշինգտոնի նախաստորագրված «խաղաղության» պայմանագրի ավարտը չի հեռացել օկուպացված ՀՀ տարածքից, պահում է գերիներին բռնի կերպով՝ կտտանքների և տանջանքների ենթարկելով, իսկ օկուպացված Արցախում պղծում է հայկական եկեղեցիները և պատմամշակութային կոթողները։ Նման թշնամական և ցեղասպանություն իրականացրած պետության հետ անհնարին է պետության ռազմավարական ենթակառուցվածքներում համատեղություն կամ համագործակցություն ունենալ։
Էներգետիկան պետական ինքնիշխանության, ազգային անվտանգության և ռազմավարական կայունության հիմնարար տարր է և չի կարող դիտարկվել որպես սովորական տնտեսական նախաձեռնություն։
ՀՀ Սահմանադրության հոդված 2-ի համաձայն՝ իշխանության կրողը ժողովուրդն է։
Կարդացեք նաև
Հետևաբար, գործադիր իշխանությունը որևէ իրավասություն չունի, առանց ժողովրդի անմիջական կամարտահայտության, ընդունելու որոշումներ, որոնք՝
• սահմանափակում են ՀՀ սուվերենությունը,
• ստեղծում են երկարաժամկետ կախվածություն թշնամական պետությունից,
• ձևավորում են արտաքին քաղաքական ճնշման լծակներ։
Առանց հանրաքվեի նման որոշումը կունենա լեգիտիմության և սահմանադրականության լուրջ խնդիր, անկախ դրա ձևական անցկացման եղանակից։
Մենք հայտարարում ենք՝
• Անթույլատրելի է ՀՀ էներգետիկ համակարգի ցանկացած համատեղ կառավարում կամ վերահսկողություն,
• Անթույլատրելի է էներգետիկ կախվածության ձևավորումը Ադրբեջանից,
• Անթույլատրելի են փակ, գաղտնի կամ հանրային վերահսկողությունից դուրս գործընթացները։
Էներգիան չի կարող և չպետք է դառնա քաղաքական ճնշման գործիք։
Այս հարցը չի կարող լինել բանակցությունների կամ առևտրային շահերի առարկա։
Սա ՀՀ «սահմանադրական» կարմիր գիծ է։
«Հանուն Ժողովրդավար Պետականության» կուսակցության նախագահ
Արսեն Սարգսյան
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
Տիգրան Խզմալյան
«Նժար» Սահմանադրական շարժման համահիմնադիր
Նինա Կարապետյանց


















































