Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կրկին վարույթ է հարուցել Դիլիջանի համայնքապետի նկատմամբ. «Ժողովուրդ»

Հունվար 23,2026 11:10

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը, որն առանձնապես չի փայլում իր գտելիքներով, ինչպես շատ ՔՊ-ականներ, հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խոշորացույցի տակ, սակայն ոչ թե կոռուպցիայի ենթատեքստում, այլ՝ վարքագծի։

Բանն այն է, որ իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» գրած համայնքապետի նկատմամբ, որը նույնիսկ շփոթել է, թե որ համալսարանում է սովորում, Հանձնաժողովը վարույթ է հարուցել, լրագրողների հետ Հովհաննավանքում գռեհկաբար խոսելու պատճառով։

Հանձնաժողովը գտել է, որ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարը, պատասխանելով լրագրողների հարցերին, վիրավորել է նրանց:

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մեկ անգամ էլ վարչական տուգանքի էր ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով եւ հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։

Էմմա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031