Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է ապօրինի կալանավորված քաղաքացու առողջությանը և պահանջում է անհապաղ միջամտություն. Իշխան Սաղաթելյան

Հունվար 23,2026 12:36

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու օր առաջ, Գեղամ Մանուկյանի հետ այցելեցինք «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու այդ պահին 10 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին։ Այդ քայլով նա իր արդարացի բողոքն էր արտահայտում այս իշխանությունների ապօրինի որոշումների դեմ՝ հանրության ուշադրությունը սևեռելով բոլոր քաղբանտարկյալների խնդիրների վրա։

Արդեն այդ օրը նրան հայտնել էին, որ հաջորդ օրը վերջինս կտեղափոխվի բժշկական կենտրոն, որտեղ կցուցաբերվեն առողջության պահպանման համար անհրաժեշտ բժշկական ծառայություններ և կիրականացվի անհրաժեշտ վիրահատական միջամտություն։

Սակայն Նարեկ Սամսոնյանի հիվանդանոց տեղափոխումն իրականացվեց միայն երկու օր անց, իսկ այսօր «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ հոսպիտալացման թույլտվություն տալու փոխարեն որոշում կայացվեց Նարեկին հետ վերադարձնել «Արմավիր» ՔԿՀ։
Ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է ապօրինի կալանավորված քաղաքացու առողջությանը և պահանջում է անհապաղ միջամտություն։
Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որպեսզի Նարեկ Սամսոնյանը անհապաղ ստանա հասանելիություն անհրաժեշտ բժշկական ծառայություններին։

Նույնանման իրավիճակ է նաև Վարդան Ղուկասյանի պարագայում, որն ունենալով կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ և հիվանդություններ շարունակում է զրկված մնալ պատշաճ բուժօգնությունից՝ ապօրինի կալանքի պատճառով։

«Արմավիր» ՔՀԿ կատարած այցելության օրը տեսակցեցինք նաև քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին, ովքեր իրենց ողջույններն էին փոխանցում ազատության մեջ գտնվող համախոհ հայրենակիցներին։

Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ քաղբանտարկյալների հարցը մեզ համար առաջնային օրակարգային խնդիր է, և հանդիսանում է մեր քննարկումների առանցքային թեմաներից մեկը` քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031