«Գործող խորհրդարանը 244 նիստ է գումարել, որից պարոն Իշխան Սաղաթելյանի այսօր 100-րդ հոբելյանական բացակայությունն է»,- խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա հայտարարությանն արձագանքելով՝ ՔՊ-ական պատգամավորները ծափահարեցին։
Հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Արծվիկ Մինասյանը ասաց՝ «Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Ընտրական օրենսգրքի՝ ՔՊ-ի առաջարկած փոփոխությունների հարցի քննարկմանը, որով սահմանափակվում է ընտրություններում դիտորդական առաքելությունների գործունեության կարգը։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ առաջիկայում կհրապարակի ընդդիմադիր այլ պատգամավորների բացակայությունների ցանկը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նիստն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
















































