ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նահանգապետի տեղակալ և պետքարտուղար Դեյդրե Հանդերսոնի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանը և Դ. Հանդերսոնը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները։
Կողմերն ընդգծել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


















































