Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի օրինակ, թե ինչպես են իրավապահներն արձագանքում իշխանությունների հասցեին մեկնաբանություններին

Հունվար 23,2026 13:48

«Առավոտը» արդեն բազմաթիվ օրինակներ է հրապարակել, թե ինչպես են իրավապահները վարույթներ նախաձեռնում սոցիալական ցանցերում իշխանության բարձրաստիճան գործիչների հասցեին սպառնալիքների առնչությամբ: Առայժմ հայտնի չէ որեւէ օրինակ, որ նման նախանձախնդրություն դրսեւորվեր նաեւ ընդդիմադիր գործիչների կամ լրագրողների հասցեին վիրավորական, զրպարտչական ու սպառնալից գրառումների վերաբերյալ:

Ահա եւս մի օրինակ. ՀՀ գլխավոր դատախազությունից հունվարի 20-ին ստացվել է ֆեյսբուքում ՌԴ-ի անձնագիր ունեցող մի հայ քաղաքացու կատարած գրառումը, որը «TRIPP ծրագրում ԱՄՆ-ի մասնաբաժինը մեծ է՝ խոշոր ներդրումների պատճառով․ Միրզոյան» խորագրով տեսանյութի ներքո գրել է. «Թուրքի շուն, կգա օր՝ տեսնեմ ոնց են քեզ կախում» մեկնաբանությունը:

«Այդ կերպ՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար»,- նշել են իրավապահները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031