Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրել եմ Սերժ Սարգսյանին, սիրել եմ Քոչարյանին, Փաշինյանին հիմա այդքան չէ, առաջ՝ շատ. Հովիկ Աղազարյան

Հունվար 23,2026 14:26

-Դատախազը, որ եկել էր Ազգային ժողով՝ ինձ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որ ասում էր՝ Արամ Մկրտչյանը կաշառք է տվել, այսօրվա հրապարակված հեռախոսազրույցների արձանագրություններից պարզ երեւում էր, որ Արամն ինձ պարտք է տվել: Ասում էր ՝ պարտքով փող եմ տվել, պարտքս տուր: Բայց իր պարտքը վերադարձրել եմ: Հերիք չէ, որ վերադարձրել եմ, պատրաստակամ էի՝ իր խնդիրները լուծել այլ մարդկանց հետ, ում հետ իբր խնդիր ուներ: Ասում եմ՝ Արամ ջան, դու ստում ես, հնարավոր չէ ինչ-որ մեկին 50.000 դոլար պարտք լինես, դրանից 42.000 դոլարը վերադարձնես ու 8000 դոլարին, որը ես պարտք եմ, չսպասեն: Ու մի երկու քաղցր խոսք էլ եմ ասում, -այսօր Հակակոռուպցիոն դատարանում հայտնի կաշառք ստանալու գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Քանի որ այս փուլում մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ հնարավոր է՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոն տան, լրագրողներն այսօր Աղազարյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում այդ լուրերին: Ի պատասխան ասաց. «Մեր հայրենիքն է, մեր պետությունն է, սիրում եմ մեր պետությունն ու հայրենիքը: Սիրում եմ մեր բոլոր պաշտոնյաներին: Սիրել եմ Սերժ Սարգսյանին, սիրել եմ Քոչարյանին, նրանց չեմ համարել ՀՀ նախագահ: Նիկոլ Փաշինյանին հիմա այդքան չէ, առաջ՝ շատ, բայց ընդունում եմ ՀՀ վարչապետ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031