Այսօր կրկին փաստաբանների միջոցով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի մոտ առկա են զույգ վերին վերջույթների ցավեր, որոնք առավել արտահայտված են աջ վերին վերջույթում։
Բազմիցս նշել եմ, որ խոչընդոտվում է իմ տեսակցությունը պարոն Ղուկասյանի հետ այն հանգամանքում, երբ ես հանդիսանում եմ նրա անձնական բժիշկ-սրտաբանը։ Ցավալի է, որ պարոն Ղուկասյանը, ունենալով բազմաթիվ ծանր քրոնիկական հիվանդություններ, զրկված է պատշաճ բժշկական օգնությունից․ փաստացի միտումնավոր կերպով անտեսվում է մարդու բժշկական օգնության հիմնարար կարիքը։
Վարդան Ղուկասյանը վերոգրյալ գանգատներով դիմել է մեկուսարանի անձնակազմին, ինչին ի պատասխան նրան ցուցաբերվել է «օգնություն»՝ յոդի լուծույթով «կլետկա»։
Կրծքավանդակի և վերին վերջույթների ցավերը հատկապես վտանգավոր են սրտի իշեմիկ հիվանդության առկայության դեպքում և հանդիսանում են լուրջ ահազանգ բժշկի համար, քանի որ կարող են հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի։ Ելնելով պարոն Ղուկասյանի գանգատներից՝ հրատապ անհրաժեշտ է նրա հոսպիտալացումը։
Կարդացեք նաև
Բժիշկ-սրտաբան
Վահան Հակոբջանյան


















































