Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանին իրապես ուզում են զրկել կյանքից․ նա ուժգին ցավերի մեջ է ու դիտավորյալ բուժօգնություն չի տրամադրվում»․ Զարուհի Փոստանջյան

Հունվար 23,2026 16:10

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը, որն առավոտյան ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է նրան՝ ահազանգում է, որ Գյումրու կալանավորված քաղաքապետը ամբողջ գիշեր չի քնել․ եղել է ուժգին ցավերի մեջ։

Նա ցավեր է ունեցել երկու թևերի շրջանում ու կրծքավանդակի հատվածում։

«Խուցը, որտեղ նա գտնվում է, նաև պայմաններն են նպաստում, որ այս վիճակը շարունակվի իր մոտ։ Նրան չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն։

Մինչև հիմա նրան անհրաժեշտ բուժօգնություն դիտավորյալ չի տրամադրվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այն, որ նա ապօրինի է գտնվում այստեղ, և այս կալանավայրը պիտանի չէ մարդկանց պահելու համար, դրա մասին կան զեկույցներ միջազգային կառույցների կողմից, այդ մասին ես բազմիցս հայտարարել եմ։ Բայց այն, որ այս պահի դրությամբ նա կարիք ունի բժշկական օգնության և բժշկական օգնությունը դիտավորյալ չի տրամադրվում ամիսներ շարունակ, այդ թվում և վերջին ցուցումից հետո չի տրամադրվում, սա արդեն խոսում է, որ պարոն Ղուկասյանին իրապես ցանկանում են զրկել կյանքից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց,որ հանդես է եկել այս հանցանքի մասին հաղորդմամբ, դեռ պատասխան չունի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031