Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ընդգծել է հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նոր իրողությունները և ստեղծվող հնարավորությունները

Հունվար 23,2026 18:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Ներկայացվել են հարկման համակարգերի բարելավման առաջարկությունները և ակնկալվող արդյունքները, քննարկվել են հարկային քաղաքականության լավարկմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Կարևորվել է ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումն ու կիրառվող գործիքակազմերի բարելավումը, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը:

Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել վերոնշյալ ուղղություններով և հանդես եկել առաջարկություններով։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առկա նոր իրողությունները և ստեղծվող հնարավորությունները։ Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել լուծումներ, որոնք ուղղված կլինեն համակարգի պարզեցմանն ու ոլորտում թվայնացման գործիքների կիրառման ընդլայնմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031