Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը վկայի պատասխանները գնահատեց որպես մեղադրանքը հերքող

Հունվար 23,2026 21:35

Հակակոռուպցիոն դատարանում նախագահող դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեց հերթական վկան, որը պատասխանեց նախարարության կողմից ծրագիր իրականացնելու նպատակով ֆինանսների նախարարությունից ֆինանսական միջոցներ խնդրելու վերաբերյալ հարցերին։

Վահան Քերոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում վկայի պատասխանները գնահատեց որպես մեղադրանքը հերքող։

«Գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Վկան ցուցմունք տվեց հակառակ մեղադրանքի մեջ նշված դատախազության դիրքորոշման, վերլուծությունների և պատկերացումների։ Հաջորդ նիստում կշարունակվեն վկաների հարցաքննությունները»,- ասաց պաշտպանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031