Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշման մեջ այսօր հայտնվել են այն մարդիկ, ովքեր հաստատել են, որ նման իրավիճակները իրենց համար ծանր են և իրենք զգում են, որ հայտնվել են «երկու քարի արանքում». Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Հունվար 23,2026 23:23

Սիրելի՛ հավատացյալներ,

Վերջին օրերին Ոսկետափ բնակավայրի որոշ ներկայացուցիչներ տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են ապակողմնորոշել անտեղյակ մարդկանց։

Ցանկանում եմ նշել հետևյալը.

1. Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը։

2. Տարածված հայտարարության մեջ անտեղի կերպով ներգրավվել է նաև բնակավայրի կրթական հաստատության՝ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջը, որով կամա թե ակամա, ներգրավվել են անչափահասներ։

3. Հիշյալ հայտարարության մեջ իմ նկատմամբ ձևավորված վերաբերմունքը պայմանավորված է բացառապես նրանով, որ ես չեմ սպասարկում որևէ անձնական կամ խմբային շահ, այլ առաջնորդվում եմ միայն Հայ Առաքելական Եկեղեցու և դրանից բխող՝ պետական շահի պահպանման սկզբունքով։

4. Իմ քայլերի պատճառները բազմիցս պարզաբանվել են տարբեր հարթակներում, սակայն, այնուամենայնիվ, փորձ է արվում հանրությանը մոլորեցնել՝ ներկայացնելով, թե իբր իմ նկատմամբ ճնշումներ են գործադրվել։

Ճնշման մեջ այսօր հայտնվել են այն մարդիկ, ովքեր հաստատել են, որ նման իրավիճակները իրենց համար ծանր են և իրենք զգում են, որ հայտնվել են «երկու քարի արանքում»։

Կրկին վերահաստատում եմ ձեզ ուղղված իմ նախկին հորդորը․ այս իրավիճակը անցողիկ է, և կարևոր է, որ մեր վարքով այնպես գործենք, որպեսզի վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք.
Որևէ մեկը կարող է հրաժարվել ինձնից, սակայն ես հոգևոր, բարոյական և մարդկային առումով իրավունք չունեմ և չեմ էլ ցանկանում հրաժարվել եկեղեցական իմ ծուխի որևէ անդամից։

Վստահ եմ, որ ձեր հոգու խորքում համաձայն եք ինձ հետ։

Մնում եմ աղոթող բոլորիդ համար և սպասում հոգին զորացնող հանդիպումների։

«Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ» (Հովհաննեսի Ավետարան 8։32)

 

Տեր Արտաշես քահանա Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031