Լրահոս
Օրվա լրահոսը

Պենտագոնի նոր ռազմավարությունը․ ուշադրության կենտրոնում՝ Ռուսաստանն ու Չինաստանը

Հունվար 24,2026 19:40

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր ազգային պաշտպանության ռազմավարությունը։ Դրանում նշվում է, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը կմնա «մշտական, բայց կառավարվող սպառնալիք» ՆԱՏՕ-ի արևելյան անդամ երկրների համար։

«Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը բախվում է տարբեր ժողովրդագրական և տնտեսական դժվարությունների, Ուկրաինայում շարունակվող պատերազմը ցույց է տալիս, որ այն դեռևս ունի ռազմական և արդյունաբերական հզորության նշանակալի պաշարներ», – ասվում է փաստաթղթում։

Նոր ռազմավարության համաձայն՝ Պենտագոնը «կապահովի ամերիկյան ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանվելու Միացյալ Նահանգների հայրենիքին ուղղված ռուսական սպառնալիքներից» և «կշարունակի կարևոր դեր խաղալ ՆԱՏՕ-ում»:

Ռազմավարության առանձին գլուխ նվիրված է Չինաստանին, որը անվանվում է «աշխարհի երկրորդ ամենահզոր երկիրը», որը «զիջում է միայն Միացյալ Նահանգներին»։ Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնի նպատակներից մեկն է Չինաստանի զսպումը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ «ուժի միջոցով, այլ ոչ թե առճակատման»։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031