Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։
Suspilna-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Ըստ Axios-ի՝ ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Աբու Դաբիում։
TASS-ն էլ, հղում անելով իր աղբյուրին հայտնել է, որ կան որոշ արդյունքներ: Թե կոնկրետ ինչ արդյունքների մասին է խոսքը, գործակալությունը չի նշում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































