Լիտվայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Չեխիայի ընտրանու հետ և 5:4 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Վլադիմիր Սանոսյանը, Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որը դուբլ է ձևակերպել: Եվս մեկ գոլ գրանցվել է ինքնագոլի արդյունքում:
Խմբային փուլի վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 28-ին՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, ապահովել է իր տեղը Եվրո-2026-ի քառորդ եզրափակչում: Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները 2:1 հաշվով հաղթել էին Ուկրաինային և այժմ 6 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ




















































