Արցախի Հանրապետության նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհուրդը գլխավորած Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ուրախալի լուր ունի, ինչի համար կարող ենք շնորհավորել իրար՝ առաջին անգամ է երկար ժամանակահատվածում, որ ունենք դրական արդյունք՝ Հայաստան մուտք գործողների թիվն ավելի մեծ է, քան դուրս եկողների։
Լուրը, միանշանակ, ուրախալի է, քանի որ ես էլ եմ համարում, որ Հայաստանի փրկությունը դեմոգրաֆիկ աճի մեջ է:
Սակայն անհասկանալի է դառնում Փաշինյանի պահվածքը Արցախից էթնիկ զտման պատճառով Հայաստանում հայտնված հայերի նկատմամբ։
Մի՞թե ժամանակ չուներ այսքան ժամանակ այցելել ինչ-որ մի բռնի տեղահանված ընտանիքի, ուշադրության մատներ գեթ մեկ արցախցու, ով նույնպես հայ է և կարեկցանքի կարիք ունի։ Ախր ժամանակ ունի է, այնքան ունի, որ «տըմբըլա» է նվագում…
Կարդացեք նաև
Ախր, դու այդ նույն արցախցու միջազգային իրավունքների անտեսման հաշվին ես խաղաղություն փորձում հաստատել, մի՞թե արցախահայերը արժանի են նման վերաբերմունքի Հայաստանի ղեկավարի կողմից։
Նիկոլ, դու ուրախանում ես միգրացիայի 8660 հոգու դրական արդյունքներով, բայց անտեսման ես մատնում 150 հազար բռնի տեղահանված հայերին, սա հակապետական, հակահայկական քաղաքականություն է…
P.S. Էն, որ առավոտները սրտիկ ես անում ու գրում սիրում եմ բոլորիդ, ստորակետ դիր, գրի՝ բացի արցախահայերից…
















































