Բժիշկ Ռուբեն Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ապրելակերպի փոփոխմամբ հնարավոր է կանխել քաղցկեղի դեպքերի 40%-ը և դրանից մահերի 44%-ը։ Որ քաղցկեղների դեպքում և ինչ չափով է դա հնարավոր։
Ընտրանք (մեթոդաբանություն)
Ուսումնասիրության ընթացքում վերլուծվել է 30 տարեկանից բարձր մեծահասակների մոտ արձանագրված 1 781 649 քաղցկեղի դեպք և 595 737 մահ։
Կարդացեք նաև
Արդյունքներ
Քաղցկեղի 30 տիպերից 19-ի դեպքում դեպքերի ավելի քան կեսը հնարավոր է կանխել՝ փոփոխելով կյանքի ձևը։
Ստորև ներկայացված են հիմնական գործոններն ու դրանց հետ կապված հարաբերակցությունները։
Վարքագծային գործոններ
Ծխելը (ներառյալ պասիվ ծխելը)
• Քաղցկեղի դեպքերի 19,3%
• Քաղցկեղից մահերի 28,5%
Գիրություն
• Քաղցկեղի դեպքերի 7,6%
• Քաղցկեղից մահերի 7,3%
Ալկոհոլի չարաշահում
• Քաղցկեղի դեպքերի 5,4%
• Քաղցկեղից մահերի 4,1%
Չափազանց արևայրուք (ուլտրամանուշակագույն ճառագայթում)
• Քաղցկեղի դեպքերի 4,6%
Նստակյաց ապրելակերպ
• Քաղցկեղի դեպքերի 3,1%
Սննդակարգ և կոլոռեկտալ քաղցկեղ
• Վերամշակված մսի օգտագործում – 12,8% դեպք
• Բջջանյութի ցածր օգտագործում – 10,5%
• Կարմիր մսի օգտագործում – 7,3%
• Կալցիումով սննդի ցածր օգտագործում – 4,2%
Վարակներ
Մարդու պապիլոմայի վիրուս (ՄՊՎ, HPV)
• Քաղցկեղի դեպքերի 1,8%
• Քաղցկեղից մահերի 1,2%
Helicobacter pylori (ստամոքսի խոցի և գաստրիտի հարուցիչ)
• Մոտ 1% դեպքեր և մահեր
Հեպատիտ C վիրուս
• Քաղցկեղի դեպքերի 0,9%
• Մահերի 1%
Հեպատիտ B վիրուս
• Քաղցկեղի դեպքերի 0,8%
• Մահերի 0,7%
Որ քաղցկեղներն են կանխելի և ինչ չափով
1. Կանխելի քաղցկեղի դեպքերի բաժինը
• Արգանդի վզիկի քաղցկեղ – 100%
• Կապոշիի սարկոմա (արյունատար անոթների քաղցկեղ) – 100%
• Անալ խողովակի քաղցկեղ – 94,2%
• Մաշկի մելանոմա – 92,2%
• Կոկորդի քաղցկեղ – 89,9%
• Թոքերի և բրոնխների քաղցկեղ – 88,2%
• Ըմպանի քաղցկեղ – 87,4%
• Շնչափողի քաղցկեղ – 85,6%
• Կերակրափողի քաղցկեղ – 85,4%
• Բերանի խոռոչի քաղցկեղ – 83,7%
• Լյարդի քաղցկեղ – 74,8%
• Ստամոքսի քաղցկեղ – 70,9%
• Վագինալ քաղցկեղ – 64,1%
• Անդամի քաղցկեղ – 60,5%
• Էնդոմետրիումի քաղցկեղ (արգանդի մարմնի քաղցկեղ) – 59,2%
• Կոլոռեկտալ քաղցկեղ (հաստ և ուղիղ աղիք) – 54,2%
• Քթի խոռոչի և հարքթային ծոցերի քաղցկեղ – 54,2%
• Միզապարկի քաղցկեղ – 52,6%
• Երիկամների և երիկամային ավազանի քաղցկեղ – 52,2%
• Միզածորանի քաղցկեղ – 49,2%
• Վուլվայի քաղցկեղ – 39,3%
• Հոջկինի լիմֆոմա – 38,2%
• Լեղապարկի քաղցկեղ – 37,1%
• Կրծքագեղձի քաղցկեղ – 31,2%
• Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ – 29,3%
• Սուր միելոիդ լեյկեմիա – 16,7%
• Միելոմա – 11,9%
• Վահանաձև գեղձի քաղցկեղ – 11,7%
• Ոչ Հոջկինյան լիմֆոմա – 9,8%
• Ձվարանների քաղցկեղ – 4,9%
2. Քաղցկեղածին հիմնական գործոններ
Ծխելը
• Թոքերի քաղցկեղ – 85,6%
• Շնչափողի քաղցկեղ – 85,6%
• Կոկորդի քաղցկեղ – 80,1%
• Ըմպանի քաղցկեղ – 56,8%
• Բերանի խոռոչի քաղցկեղ – 54,8%
• Քթի խոռոչի և ծոցերի քաղցկեղ – 54,2%
• Կերակրափողի քաղցկեղ – 53,9%
• Միզապարկի քաղցկեղ – 50,7%
• Միզածորանի քաղցկեղ – 49,2%
• Լյարդի քաղցկեղ – 26,1%
• Ստամոքսի քաղցկեղ – 20,4%
• Երիկամների քաղցկեղ – 18,6%
• Սուր միելոիդ լեյկեմիա – 16,7%
• Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ – 13,9%
• Կոլոռեկտալ քաղցկեղ – 13,7%
• Ձվարանների քաղցկեղ – 0,8%
Պասիվ ծխելը
• Թոքերի և բրոնխների քաղցկեղ – 2,7%
Գիրություն
• Էնդոմետրիումի քաղցկեղ – 53,1%
• Լեղապարկի քաղցկեղ – 37,1%
• Կերակրափողի քաղցկեղ – 35,4%
• Լյարդի քաղցկեղ – 34,9%
• Երիկամների քաղցկեղ – 33,8%
• Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ – 17,9%
• Ստամոքսի քաղցկեղ – 13,8%
• Միելոմա – 11,9%
• Վահանաձև գեղձի քաղցկեղ – 11,7%
• Կրծքագեղձի քաղցկեղ – 11,4%
• Կոլոռեկտալ քաղցկեղ – 5,3%
• Ձվարանների քաղցկեղ – 4,1%
Ալկոհոլ
• Բերանի խոռոչի քաղցկեղ – 49,9%
• Ըմպանի քաղցկեղ – 44,6%
• Կոկորդի քաղցկեղ – 29,5%
• Լյարդի քաղցկեղ – 22,6%
• Կերակրափողի քաղցկեղ – 17,2%
• Կրծքագեղձի քաղցկեղ – 16,4%
• Կոլոռեկտալ քաղցկեղ – 12,8%
Չափազանց շատ արևայրուք (ՈւՄ ճառագայթում)
• Մաշկի մելանոմա – 92,2%
Ցածր ֆիզիկական ակտիվություն
• Ստամոքսի քաղցկեղ – 18,1%
• Էնդոմետրիումի քաղցկեղ – 13,0%
• Կերակրափողի քաղցկեղ – 12,5%
• Երիկամների քաղցկեղ – 11,5%
• Հաստ աղիքի քաղցկեղ – 9,8%
• Կրծքագեղձի քաղցկեղ – 7%
• Միզապարկի քաղցկեղ – 4%
Մարդու պապիլոմայի վիրուս (ՄՊՎ)
• Արգանդի վզիկի քաղցկեղ – 100%
• Անալ խողովակի քաղցկեղ – 94,2%
• Վագինալ քաղցկեղ – 64,1%
• Անդամի քաղցկեղ – 60,5%
• Վուլվայի քաղցկեղ – 39,3%
• Բերանըմպանի քաղցկեղ – 34%
• Բերանի խոռոչի քաղցկեղ – 2,6%
Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)
• Կապոշիի սարկոմա – 79,5%
• Անալ խողովակի քաղցկեղ – 11%
• Ոչ Հոջկինյան լիմֆոմա – 8,9%
• Հոջկինի լիմֆոմա – 4,8%
• Արգանդի վզիկի քաղցկեղ – 0,6%
Հեպատիտ C վիրուս
• Լյարդի քաղցկեղ – 29,9%
• Ոչ Հոջկինյան լիմֆոմա – 1%
Helicobacter pylori
• Ստամոքսի քաղցկեղ – 47,8%
Աղբյուրը՝ DOI: 10.3322/caac.21858
(հրապարակվել է՝ 11.07.2024)















































