Լրահոս
Օրվա լրահոսը

Կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն․ մանրամասներ Առուշ Առուշանյանի վարորդի մահվան դեպքից

Հունվար 25,2026 23:50

Հունվարի 25-ին՝ ժամը 17.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել:

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են։

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031