Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցում կատարվեց կարգն ընդհանական կերպով՝ ի բժշկություն և ի խաղաղություն ազգիս հայոց

Հունվար 25,2026 23:59

Առաջավորաց պահքի բարեկենդանի երեկոյան Թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի հոգեւորականները հավատացյալների հետ մեկտեղվել էին համատեղ աղոթքի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցում։

Կատարվեց «Կանոն գիշերային ժամու աղոթից, որ կատարի ի վերայ ծանր հիւանդաց՝ ի բժշկութիւն ցաւոց եւ ի քաւութիւն յանցանաց» կարգը։

Այս կարգն ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակարգի կատարվում է ծանր հիվանդի համար, սակայն քանի որ այսօր հայ հասարակությունը փոթորկված է, ատելության խոսքն ու վարմունքը ցավոք տիրապետող են, եւ սա մեղքի արտահայտություն է, ուստի կարգը կատարվեց ընդհանական կերպով՝ ի բժշկություն և ի խաղաղություն ազգիս հայոց։

Արագածոտնի թեմը ձեւավորում է Առաջավորաց պահքից առաջ այս խորհդավոր կարգը կատարելու գեղեցիկ ավանդություն։

Արարողության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
Տեր Հայրը ներկայացրեց հավատացյալներին կատարված կարգի խորհուրդը և հորդորեց պահել միայն Հայ Եկեղեցուն հատուկ այս պահքը:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031