Լրահոս
Օրվա լրահոսը

300 հազար մարդ արժանապատիվ աշխատանք է ունենալու։ Սա խոստում չէ, սա մի մարդու ծրագիր է, որը զրոյից աշխատատեղ է ստեղծել Հայաստանում ու ՀՀ-ից դուրս. Մարիաննա Ղահրամանյան

Հունվար 26,2026 11:32

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը մարդու մասին են։

🔴Աշխատելու ցանկություն ունեցող, բայց աշխատանքի տեղ չունեցող մարդու։ 300 հազար մարդ արժանապատիվ աշխատանք է ունենալու։ Սա խոստում չէ, սա մի մարդու ծրագիր է, որը զրոյից աշխատատեղ է ստեղծել Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Նա իր ձևով դա անելու է նորից։
🔴Հարկերի տակ ճկռող մարդու մասին է, որը ուզում է բիզնես անել, զարգանալ, բայց չի ձգում` փակվում է, որովհետև ավելի շատ հարկ է վճարում, քան եկամուտ է ստանում։ Փոքր բիզնեսը զրո տոկոս հարկ պետք է վճարի։
🔴Դեղ, թե՞ օրվա հաց. այս հարցը գլխում դեղատուն մտնող տատիկ-պապիկների, Վրաստան գնացող հարևանին դեղերի ցուցակ փոխանցող մարդու մասին է։ Ճիշտ քաղաքականության արդյունքում Սամվել Կարապետյանն ապահովելու է 20 % էժան դեղորայք բոլորի համար։
🔴Գյուղացու մասին է, որն ամբողջ տարի ցրտին, արևին աշխատում է ու վերջում քրտինքով աճեցրած բերքը թափում, որովհետև մթերման խնդիր կա։ Գյուղերում բերքը երաշխավորված պետք է մթերվի։
🔴Ու երիտասարդների մասին է, որոնք տուն չունեն։ Բայց 20 հազար երիտասարդ պետական աջակցությամբ մատչելի բնակարան կարող է ունենալ` պետության հոգածությամբ։

Ուժեղ Հայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031