«Ապառաժ». 1992թ. հունվարի 26-ը նշանավորվել է Քարին տակի հերոսամարտով: Շուշիից առավոտյան 5:45 րոպեին հակառակորդն անցել է հարձակման, Քարին տակին օգնության են հասել հարևան գյուղերի բնակիչները:
Թվաքանակով և զենք-զինամթերքով մի քանի անգամ գերազանցող հակառակորդը հետ է շպրտվել՝ գյուղի շրջակայքում թողնելով 130-ից ավելի սպանվածներ, ջարդվել է Բաքվից բերված գումարտակը, մի քանի տասնյակ զոհեր է տվել նաև Շուշիի գումարտակը: Այստեղ նաև գլխովին ոչնչացվել է Ադրբեջանի բանակի հետախուզության պետի տեղակալի գլխավորությամբ հատուկ պատրաստված 11 հոգանոց ջոկատը: Ցավոք զոհեր է ունեցել նաև հայկական կողմը:
Հունվարի 26-ի Քարին տակի հերոսամարտը շրջադարձային դարձավ պարտադրված պատերազմում և հիմք հանդիսացավ նոր հաղթանակների համար:
Հերոսամարտը, որը բեկումնային և կարևոր դեր խաղաց՝ ոգի և հավատ ներշնչեց հետագա հաղթանակների կերտման ճանապարհին՝ բացելով պատմական Շուշիի ազատագրման էջը։
Կարդացեք նաև
Պատահական չէ, որ թշնամին, խուճապահար լինելով իր կորուստներից, գյուղը կոչեց «արյունոտ ձոր»։
Քարինտակի ազատագրման ժամանակ՝ 1992 թվականի հունվարի 26-ին, զոհվել էր ԼՂ Գերագույն խորհրդի պատգամավոր, Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Քարինտակում զոհվեց նրա որդին, Քարինտակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը։
44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020-ի նոյեմբերի 4-ին, հերոսական Քարինտակը հանձնվեց, Արցախի հայաթուփից հետո՝ գյուղն ամբողջության ավերվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։


















































