Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան դեմ է Մեծամորի ատոմակայանի շահագործմանը

Հունվար 26,2026 14:52

Ermenihaber. Թուրքիա-Ադրբեջան համերաշխության ու մշակույթի միության նախագահ և թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիայի մամուլի խոսնակ Սեֆեր Քարաքոյունլուն հայտարարել է, որ իրենք աջակցում են Ալիջան սահմանային անցակետի բացմանը՝ այն դիտարկելով որպես խաղաղության և համագործակցության հնարավորություն։ Նա նաև անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի շահագործմանը:

Նրա խոսքով՝ կտրականապես դեմ են ատոմակայանի շարունակական շահագործմանը և պահանջում են անհապաղ դադարեցնել դրա գործունեությունը։

Նա պնդել է, որ ԱԷԿ-ը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, Թուրքիայի սահմանին չափազանց մոտ է, կառուցված է հնացած տեխնոլոգիաներով և լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի, Ադրբեջանի և ամբողջ Կովկասի համար։ Նա ընդգծել է, որ միջուկային վտանգը անտեսելով, հնարավոր չէ կառուցել կայուն խաղաղություն։

Քարաքոյունլուն հայտարարությունն ավարտել է հետևյալ ուղերձներով՝ «Ո՛չ Մեծամորին, ո՛չ ատոմային էներգիային սեյսմիկ գոտում, այո՛ կյանքին, ոչ թե մահվանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031