Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստի ժամանակ Մկրտիչ սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը դատավորին հորդորեց հարց ուղղել այս գործով տուժողներին՝ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանին՝ Ստեփան Ասատրյանին եւ Տեր Թադե քահանա Թախմազյանին։ «Իրենք զավթել են եկեղեցիները, մի հատ հարց տվեք՝ ո՞ւմ համար են իրենք աշխատում, ո՞ւմ են ծառայում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ի պատասխան՝ Ստեփան Ասատրյանն ասաց․ «Հարց հնչեց՝ ո՞ւմ համար են իրենք աշխատում, վարչապետի՞ համար են աշխատում, թե՞ կաթողիկոսի համար։ Չհասկացանք, թե ինչ կապ ունի այստեղ վարչապետը, որովհետեւ այստեղ նաեւ դատարանի արդար գործելու հանգամանքն է կասկածի տակ դրվում՝ նկատի ունենալով, որ հնարավոր է՝ վարչապետը ճնշում գործադրի։ Դատի սկզբից այս ակնարկներն ենք այստեղ տեսնում, որ հնարավոր է՝ վարչապետը մեզ պաշտպանում է, եւ հնարավոր է՝ այս գործով մենք իր պաշտպանության տակ ենք։ Մենք ծառայում ենք հայ ժողովրդին, ոչ վարչապետին ենք ծառայում, ոչ էլ կաթողիկոսին, ծառայում ենք հայ ժողովրդին»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել այն բանից հետո, երբ Հ1-ի եթերում կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, թե իր վերադասը, այսինքն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն իրեն պարտադրել է մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից


















































