«Իրանն այսօր». Իրանում մարդու իրավունքների հարցերով մասնագիտացած կայքի վերջին տվյալներով (տվյալները շարունակում են թարմացնել)՝ այդ երկրում ցույցերի հաստատված զոհերի թիվը 5848 է, որից 5520-ը՝ ցույցերի մասնակից, 209-ը՝ ուժային, 77-ը՝ անչափահաս, 42-ը՝ ոչ ցուցարար, ոչ ուժային:
Կա 41283 ձերբակալված:
Իսկ ըստ Իրանի իշխանությունների հայտարարած տվյալների՝ զոհվել է 3117 մարդ, որոնցից 2421-ը եղել են անվտանգության ուժերի ներկայացուցիչներ և քաղաքացիներ, 690-ը՝ «ահաբեկիչներ»:
Ձերբակալվածների մասով պաշտոնական վերջնական տվյալներ չկան, բայց ամեն օր հայտնում են տարբեր նահանգներում ձերբակալությունների մասին (տասնյակներով, նաև հարյուրներով):


















































