Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի. Սամվել Կարապետյանի ուղերձը

Հունվար 26,2026 16:57

Սամվել Կարապետյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ,

Թեև անցած ամիսները շատերիս համար լի էին տարբեր փորձություններով ու զրկանքներով, դրանց մասին խոսելու ու դրանց մանրամասները քննարկելու կարիքը չեմ տեսնում։ Փորձությունը մարդու համար է, ու մեզանից ամեն մեկը հաջողության ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։ Անցել ենք ու ավելի ուժեղ դարձել։

Անցած ամիսներին առաջ եկած երկու ուրիշ կարևոր հանգամանք կա, որոնց մասին ուզում եմ ասել այսօր։

Նախ, սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտությունը ու հայ ժողովրդի այս հաղթանակը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը։

Երկրորդ հանգամանքը։ Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին՝ ներսում թե դրսում, վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան՝ մնալ իշխանության։ Մնացածը՝ սուտ խոսքեր են։ Մնալ իշխանության ամեն գնով, իշխել՝ թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա։

Վստահ եմ, որ մենք միասին, հետևողական աշխատանքով, մեր հասարակությանը համախմբելով՝ թույլ չենք տալու այդ ամենը:

Մի առիթով հայտարարել էի՝ Հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։

Այս շաբաթ մենք ներկայացրեցինք իմ տնտեսական ծրագրի առաջին հինգ քայլերը` դեպի Ուժեղ Հայաստան։

  1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
  2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
  3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
  4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
  5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Ես դրանք երաշխավորում եմ։

Մեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու։ Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ինչպիսի վերելք է ապրելու մեր երկիրը, երբ մեկ մարդու խաղալիք դարձած պետությունից կվերածվի մի քանի տասնյակ տաղանդավոր ու նշանավոր հայերի կողմից առաջնորդվող երկրի։ Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի։

Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի՝ Ուժեղ Հայաստանի։

Ժամանակը մոտ է։ Անելու ենք՝ մեր ձևով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031