Լրահոս
Օրվա լրահոսը

Parizyan’s Jelly. բարձրակարգ շքեղություն և յուրահատուկ նրբահամություն

Հունվար 26,2026 20:50

Թե ինչպես Կարինե Հովեյանի սիրելի հոբբին վերածվեց բազում մրցանակներ շահած ճանաչված բրենդի

Parizyan’s Jelly ընկերությունը հիմնադրվեց ութ տարի առաջ՝ ակունքում ունենալով Կարինե Հովեյանի ստեղծագործական ոգին և նուրբ ճաշակը։ Ամեն ինչ սկսվեց ընդամենը մեկ բաղադրատոմսից, որը Կարինեն անձամբ է հեղինակել։ Այդ բաղադրատոմսն այնքան հաջող էր, կատարյալ, որ չէր կարող մնալ պարզապես սիրելի հոբբի։

Արդյունքում հայտնվեց Parizyan’s Jelly-ն, որն արդեն ութ տարի անշեղ ընթացքով զարգանում է, կատարելագործվում և վաղուց արդեն դարձել է հանրաճանաչ ու սիրված բրենդ։ Յուրահատուկ համադրությունները, բարձր որակը, անկրկնելի դիզայնը Parizyan’s Jelly-ի ամեն արտադրանք դարձնում են չմոռացվող երանելի վայելք։

Parizyan’s Jelly-ի արտադրած դոնդողների թափանցիկ, անկշիռ թեթևությունը և կատարյալ համը շարունակում են զարմացնել, բայց միաժամանակ՝ մեծ գնահատանքի արժանանալ։

Աշխատանքային ութ տարիների ընթացքում Parizyan’s Jelly-ն և անձամբ Կարինե Հովեյանը արժանացել են մի շարք մրցանակների և մասնագիտական ճանաչման, որոնք վկայում են այս բրենդի արտադրանքների որակի, խիստ չափանիշների, միևնույն ժամանակ՝ ստեղծագործական մոտեցման մասին։

Թվարկենք այն մրցանակներից մի քանիսը, որոնց արժանացել են Parizyan’s Jelly-ն և Կարինե Հովեյանը․
2021 թվականին գարնանը տիկին Կարինեն «Տարվա հայուհի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայուհի» մրցանակի՝ «Փոքր և միջին բիզնեսի բնագավառում օրիգինալ և նրբաճաշակ խմորեղենի արտադրություն կազմակերպելու համար»։

Նույն թվականին «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի կողմից Parizyan’s Jelly-ն պատվոգրի է արժանացել՝ ճանաչվելով «Ոլորտի առաջատար»։

2021-ը փակվել է նույնպես մրցանակով՝ դեկտեմբերին ընկերությունը ստացել է «Վստահության վարկանիշ» մրցանակը՝ «Վստահելի արտադրող» անվանակարգում։

2022 թվականին Parizyan’s Jelly-ի անխոնջ աշխատանքը գնահատել է նաև «Հայաստանի սպառողների ասոցիացիան»՝ ընկերությանը արժանացնելով «Սպառողի գոհունակություն», իսկ ամիսներ անց՝ նաև «Սպառողի ընտրություն» մրցանակներին։

Նույն թվականին «Համազգային վստահության խորհուրդը» Parizyan’s Jelly-ին շնորհել է «Ոսկե դափնի» մրցանակը, իսկ տարեվերջին «Էյ Էյ Դի փաբլիշինգ ՍՊԸ»-ի կազմակերպած «Տարվա գործարար կին-2022» մրցանակաբաշխության ժամանակ Կարինե Հովեյանը ստացել է «Տարվա գործարար կին» մրցանակը։

2023 թվականի մարտին կայացած «Համազգային վստահության խորհուրդ» մրցանակաբաշխության ժամանակ Parizyan’s Jelly ընկերությունը մեծ գնահատանքի է արժանացել․ «Վստահելի արտադրող» անվանակարգում ստացել է «Վստահության վարկանիշ», իսկ «Վստահելի հայկական բրենդ» անվանակարգում արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի։ «Համազգային վստահության խորհուրդը» նաև գնահատել է ընկերության բիզնես պատասխանատուի՝ տիկին Կարինեի դստեր՝ Ինեսայի աշխատանքը՝ արժանացնելով «Տարվա երիտասարդ գործարար» անվանակարգում «Տարվա հայուհի» մրցանակին։

«Համազգային վստահության խորհուրդ» մրցանակաբաշխությունը կազմակերպել են «Բիզնես նյուզ» ՍՊԸ-ն և «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը։ Նույն թվականին Կարինե Հովեյանը «Վարկանիշ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Կոչումը՝ կին ոսկե կոդ» մրցանակին, կազմակերպիչներ՝ «Էմպիրիկա» սոցիոլոգիական ընկերություն և «Հանրային վարկանիշ» ընկերություն։

2024 թվականին «Հայաստանի սպառողների ասոցիացիան», գնահատելով ընկերության աշխատանքը, արժանացրել է «Սպառողի քվե» մրցանակին։

Իսկ 2025-ին Parizyan’s Jelly ընկերությունը «Ազգային վարկանիշ» հուշամեդալ է ստացել AAD Project ընկերության կողմից՝ «Համի և շքեղության ներդաշնակ համադրություն և հաջողված բիզնես նախագիծ» անվանակարգում։

Parizyan’s Jelly-ի համադրությունները անկրկնելի են, քանի որ տիկին Կարինեն ինքն է դրանց հեղինակը և շատ է ափսոսում, որ ժամանակին չի պատենտավորել իր հեղինակած դոնդողային տորթերը։ Հիմա շուկայում շատերն են կրկնօրինակում, բայց միևնույն է, չեն կարող ստանալ այն որակը, որն ունեն տիկին Կարինեի հեղինակած տորթերը։ Դրանք չեն վաճառվում տարբեր սուպերմարկետներում, այլ միայն՝ Parizyan’s Jelly-ի մասնագիտացված խանութ-սրահում (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 58) և բրենդի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերով։

Parizyan’s Jelly-ն, ընդլայնելով արտադրանքների ցանկը, արդեն ոչ միայն դոնդողային շքեղ տորթեր է պատրաստում, այլև հրուշակեղենի այլ տեսականի նույնպես։ Ամենակարևորը՝ պատրաստվում են միայն բարձրակարգ հումքով՝ ապահովելով ոչ միայն արտակարգ տեսքը, այլև համն ու որակը, քանի որ տիկին Կարինեն շատ խստապահանջ է յուրաքանչյուր մանրուքի հանդեպ։

Պատվիրատուները չեն մոռանում նշել, որ բրենդի կարգախոսը՝ «Փարիզյան համ և շքեղություն», մշտապես զգացվում է Parizyan’s Jelly-ի դոնդողային տորթերի յուրաքանչյուր կտորում։ Եվ դա բնական է, չէ՞ որ ամեն նոր արտադրանքը մշակվում է այնպես, կարծես դա առաջինն է, և ամեն հերթական տորթն ու հրուշակեղենի ցանկացած տեսականին պատրաստվում է այնպես, կարծես դա միակն է, որպեսզի Parizyan’s Jelly-ի յուրաքանչյուր հաճախորդը ստանա բացառիկ վայելք։

 

Մարիամ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031