Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ է ստացվել, որ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գործող հացի փռում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Հունվար 26,2026 21:12

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գործող հացի փռում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1-ին բիս կանչով դեպքի վայր են ժամանել Երևանի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 7 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հրդեհ է, այլ ծխնելույզից դուրս եկող ծուխ, որը քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծել, թե փուռը վառվում է, ինչի պատճառով էլ ահազանգել են 911։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031