Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համակողմանի խորացումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների. Մհեր Գրիգորյան

Հունվար 26,2026 23:03

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին մաղթելով հարատև խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և առաջընթաց:

«Հայաստանի և հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գործընկեր երկիր չէ, այլև վստահելի բարեկամ, որի հետ մեզ կապում են դարավոր պատմական առնչությունները, քաղաքակրթական ընդհանրությունները, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման գործում:

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համակողմանի խորացումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների»,-նշել է փոխվարչապետը և ընդգծել, որ վերջին տարիներին երկու երկրներին հաջողվել է նոր հանգրվանի հասցնել համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով:

«Համոզված եմ, որ այսօր մեր համագործակցությունն առաջ է շարժվում վստահելի և ամուր հիմքի վրա և հետագայում էլ շարունակելու է ամրապնդվել փոխշահավետ գործընկերության ոգով»,- ամփոփելով խոսքը՝ նշել է Մհեր Գրիգորյանը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031