Ճիշտ է, որ ԱԺ-ն ընդունեց այս օրը եւ մեկ միասնական օր ունենք․ այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողներին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ զոհվածների ծնողներն ասում են, որ այս օրը ռազմական գործողությունների հետ կապ չունի, փոխնախարարը հակադարձեց, որ չի կապվել որեւէ ռազմական գործողության հետ. «Եթե ընտրվեր սեպտեմբերի 27-ը կարող էր մեկ այլ օր էլ ընտրվել։ ՀՀ-ն բազմաթիվ ռազմական գործողությունների, պատերազմների շրջան է ունեցել, դրա համար էլ հստակ օր չի դրվել»։
Մեկ այլ հարցի՝ ինչո՞ւ կառավարության անդամները ծաղիկներ չխոնարհեցին «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ, Արման Սարգսյանը պատասխանեց՝ մենք ունենք նաեւ այլ հերոսներ, բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա խոնարհելու․ «Եռաբլուր պանթեոնն ունի իր հավաքական հուշարձանը, որտեղ խոնարհվում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































