Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ևս մեկ առիթ է, որ գանք եւ մեր պարտքը տանք զոհված տղաներին»․ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Եռաբլուրում էր

Հունվար 27,2026 12:43

Սա ևս մեկ առիթ է, որ գանք եւ մեր պարտքը տանք զոհված տղաներին․ Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը եւ Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելեցին Եռաբլուր պանթեոն։

Պատասխանելով օրերս Արցախից Հայաստան տեղափոխված տաս հայերի մասին հարցին՝ Կարեն Սարգսյանն ասաց, որ նրանցից տեղեկություններ չունի. «Նոր եմ եկել, հանրապետությունից դուրս էի»։

Կրկին հարց հնչեց Արցախից իր դուրս գալուց հետո Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գերեվարության մասին։ Կարեն Սարգսյանն ասաց, որ այդ թեմայով ամեն ինչ ասել է, հավելելու ոչինչ չունի եւ չկա նաեւ բան, որը գաղտնի է մնացել․ «Իրենց տեսել եմ իմ դուրս գալու վերջին օրը։ Տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, հետո ես ճանապարհվեցի ՀՀ, հետո իմացա, որ գերեվարվել են։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ի դեպ, 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի հորեղբոր որդին այսօր պանթեոնի մուտքի մոտ անվճար ծաղիկներ էր բաժանում։

Դադիվանքի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննեսն, որն այժմ Եռաբլուրի եկեղեցու հոգեւոր սպասավորն է, հոգեհանգստյան կարգ մատուցեց։ Իր խոսքում նա ասաց, որ Եռաբլուր ամեն օր պետք է այցելել, արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակն ամենօրյա հարգանքի է արժանի։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031