Sputnik Armenia. Հայաստանում ՌԴ դեսպանը և ՀԿ–ների ներկայացուցիչները Երևանում այսօր հավաքվել էին «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանի մոտ:
«Սա հարգանքի տուրք է պաշարման ժամանակ Լենինգրադի բնակիչների անկրկնելի հերոսությանը, քաջությանը և տոկունությանը, ովքեր վերապրել են այս սարսափելի ողբերգությունը։ Այդ իրադարձությունների հիշատակը պահպանելը մեր սրբազան պարտականությունն է»,–ասաց դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռոսսոտրուդնիչեստվոյի գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը հուշարձանի մոտ կարդաց Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովի ուղերձը քաղաքի ապաշրջափակման 82-ամյակի կապակցությամբ։ Նա նաև ծաղկեփունջ նվիրեց պաշարումը վերապրած 88-ամյա Գալինա Ֆեդորովային, որն այժմ ապրում է Երևանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































