Էռնստ ֆոն Սիմենսի երաժշտական մրցանակը 2026 թ․-ին շնորհվել է Ժորդի Սավալին։ Կոմպոզիտորական մրցանակները շնորհվել են Բեթան Մորգան-Ուիլյամսին, Հովիկ Սարդարյանին և Քիթի Սյաոյին։
Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին։
Հովիկ Սարդարյանը ծնվել է Հայաստանում։ Ուսումը սկսել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի դասարանում։ DAAD կրթաթոշակի աջակցությամբ նա ուսումը շարունակել է Գերմանիայում՝ ուսանելով Վոլֆգանգ Ռիմի մոտ Կարլսրուեում և Առնուլֆ Հերմանի մոտ Սաարբրյուկենում։
Սարդարյանը եղել է Կարայանի ակադեմիայի կրթաթոշակառու, իսկ 2023 թվականին ընտրվել է Roche Young Commissions ծրագրում։
Նրա երաժշտությունը հաճախ հիմնվում է հայկական մշակութային ժառանգության վրա՝ ներառելով ավանդական գործիքներ և ժողովրդական մեղեդիներ։
Միևնույն ժամանակ նա ուսումնասիրում է ոչ ավանդական լարումներ և միկրոտոնալություն՝ առանձնահատուկ, անհատական հնչողություն ստեղծելով մեծածավալ ստեղծագործություններում։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 23-ին՝ Մյունխենի Prinzregententheater-ում։ Ելույթ կունենան Hespèrion XXI և La Capella Reial de Catalunya համույթները՝ հենց մրցանակակրի դիրիժորությամբ։ Ողջույնի խոսքով հանդես կգա Էդուար Մեցեները (Edouard Mätzener)։
Մրցանակների և մրցանակաբաշխության արարողության մասին ավելին կարդացեք այստեղ:
Լուսանկարը՝ Evs-musikstiftung.ch էջից:


















































