«Մենք կանգնած ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, որն աշխատում է հաղթահարել ճնշումները և պաշտպանել իր ժողովրդավարական ապագան»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Նա նշեց, որ Մոլդովան միակ երկիրը չէ, որ ենթարկվում է ՌԴ-ի ճնշումներից բխող մարտահրավերների։ Նրա կարծիքով՝ Հայաստանը ևս թիրախում է։ Մոլդովայի նախագահը հայտարարեց․ «Այժմ Հայաստանը ևս դառնում է այդ նույն ռազմավարության թիրախ՝ ինքնիշխանության թուլացում, ժողովրդավարական ընտրության վրա ազդեցություն, ներքին խոցելիության շահագործում։ Մենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին ենք»։
Մայա Սանդուն նաև բերեց Վրաստանի օրինակը․ «Մոլդովան միակը չէ, ՌԴ-ի կողմից նմանատիպ ճնշումներ ենք տեսնում Եվրոպայի տարածքով։ Մոլդովան դիմակայունություն ցուցաբերեց, մեր քաղաքացիները ցույց տվեցին իրենց հանձնառությունը՝ շարժվել ժողովրդավարական ուղով։ Ցավոք, տեսնում ենք, որ Վրաստանում հակառակ վրաց ժողովրդի կամքի ու քաջության, որ շարունակում են պայքարել ժողովրդավարական արժեքների համար, ունեն եվրոպական ձգտումներ և ցանկանում են որոշել իրենց ապագան, Ռուսաստանին հաջողվել է հետ քաշել Վրաստանին իր ուղեծիր՝ ցույց տալով, որ հակառակը արժենալու է պատերազմ»։
Մոլդովայի նախագահը նաև ահազանգեց՝ ամենալուրջ վտանգը բխում է հիբրիդային պատերազմից և ինֆորմացիոն մանիպուլյացիաներից։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































սա ասում ա մի երկրի ղեկավար, ով որ պարաստվում ա իր սեփական երկիրը Վերացնի որպես առանձին սուբեկտ :)))))
սատկես դու