Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին. Դավիթ Առուշանյան

Հունվար 27,2026 15:27

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմը, համայնքների, ուժային կառույցների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարները, զինվորականներն ու ազատամարտիկները այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշակոթողներին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։

«Այսօր շատ խոսելու կարիք չկա, այլ լուռ խորհելու առիթ ունենք, մտածելու անելիքերի մասին։ Պետք է հասկանանք, որ մեր հերոս տղաները ամենաթանկը՝ կյանքը, տվեցին Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար և մենք բոլորս պարտավոր ենք քաջորդիների կյանքի գնով պահած հողն ու երկիրը շենացնել, զարգացնել ու խաղաղություն բերել։ Իրականաում բոլոր պատերազմների ելքն ու իմաստը խաղաղությունն է, մեր տղաները ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին և թող հարատև լինի այնքան թանկ գնով ձեռքբերած խաղաղությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Դավիթ Առուշանյանը։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031