Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկը տրված է

Հունվար 27,2026 15:35

Հունվարի 27-ին՝ հայտնի լրագրողի մահվան առաջին տարելիցի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում է Արմեն Դուլյան-2026 մրցականաբաշխության մեկնարկի մասին։

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը (բնօրինակը՝ կից լուսանկարում)։ Մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվում։
Մրցութային հանձնաժողովի կազմը կհրապարակվի առաջիկայում:

Մրցանակային գումարի, արձանիկի կրկնօրինակի և հանդիսության անցկացման համար շուտով կհայտարարվի դրամահավաք։

Մրցանակաբաշխությունը հանդիսավոր հավաքով կամփոփվի Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։ «Արմեն Դուլյան մրցանակաբաշխությունն» ամենամյա է, 2026-ինը՝ առաջինն այդ շարքում։

Հայաստանի ժուռնալիստների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031