Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արման Իսրայելյանը, ԵՄ-ում, Բելգիայում և ՆԱՏՕ-ում հավատարմագրված ՀՀ զինվորականներն ու դիվանագետները ծաղիկներ խոնարհեցին Իքսել շրջանի հայկական խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
Ոգեկոչման օրը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի Հանրապետության պարտավորությունը պահպանել խաղաղությունն ու անվտանգությունն ապագա սերունդների համար։
Բելգիայում ՀՀ դեսպանություն


















































