Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցներից, բուհերից, պետական հիմնարկներից մարդկանց էին լցրել «Շիրակ» պանթեոն, որոնք նույնիսկ պատկերացում չունեին, թե ուր են եկել»․ Կարապետ Պողոսյան

Հունվար 27,2026 17:25

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հունվարի 27-ը՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը Հայաստանի Հանրապետությունում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր հռչակելը համարում է անտրամաբանական։ Ըստ նրա, ներկայիս կառավարիչները սրանով ստվերում են բանակի տոնը, որը վաղն է, նրանք ցույց են տալիս իրենց անհաղորդ լինելը սեփական ժողովրդի դարդ ու ցավին, հույզերին։

«Նրանց համար միակ արժեքը իրենց հացն է, կամ ինչպես իրենք են ասում՝ լափամանն է, տվյալ դեպքում պարգևավճարները։

Ես մի քանի պատճառ եմ տեսնում․ իրենք փորձեցին հունվարի 27-ն օգտագործելով՝ ստվերել հունվարի 28-ը՝ Հայոց բանակի տոնը։

Սա Հայոց բանակ է, հենց այդպես էլ ստեղծվել է, նույն հայը Լիբանանից, Ֆրանսիայից, այլ տեղերից գալիս էր հանուն հայրենիքի զոհվում էր, գալիս էր հայրենիքի ու Հայոց բանակի համար, Հայոց աշխարհի համար էր գալիս։

Այսօր դպրոցներից, բուհերից, պետական հիմնարկներից մարդկանց էին լցրել «Շիրակ» պանթեոն, որոնք նույնիսկ պատկերացում չունեին, թե ուր են եկել։ Երևի քաղաքում ինչքան դասալիք կար, այնտեղ էր, ես մի պահ անցել եմ, տեսա։

Եվ մյուս տարբերակը․ Փաշինյանի օրոք, ցավոք, մեր օրացույցում ավելացել են սև օրերը, չափազանց շատ են մեր սև օրերը, և դրանց մեջ ամենասևը սեպտեմբերի 27-ն է, երբ իր, հենց իր պատճառով սկսվեց մեր համար ամենածանր, ամենաողբերգական և ամենակորստաբեր պատերազմը։ Հետագայում ինքը նորից նման օրեր մեզ պարգևեց, և քանի որ այդ սևը շատ է, երևի ուզեց այդ ամենը հավաքել, առհասարակ հայրենիքի պաշտպանի հետ կապ չունեցող մի օր վերցնել և այն դարձնել իր համար ֆեյք հիշատակի օր։

Երևի այդ հանգամանքը ևս կա, որ ինքը փորձում է նաև կառավարել սուգը, քանի ժամանակը գնում է, սուգը վերածվում է վրեժի, և ինքը սարսափում է այդ վրեժից»,-ասում է Կարապետ Պողոսյանը։

Նա նաև նշում է, որ պետական մակարդակով ոչ մի նորմալ տոն Հայաստանում չի նշվում, նույնիսկ սգի օրը։

Ընդդիմադիր գործիչը ևս ահազանգեր է ստացել, որ դպրոցներից, պետական հիմնարկներից մարդկանց հրահանգել են պարտադիր գալ «Շիրակ» պանթեոն, ավելին, նա իր դպրոցական դստերը ևս տարել է պանթեոն, որտեղ ներկա են եղել տարբեր դպրոցների աշակերտներ։ Կարապետ Պողոսյանի կարծիքով, անխոս, դպրոցականները պիտի գնան պանթեոն՝ հարգեն հայրենիքի պաշտպանների հիշատակը, սակայն դա չպիտի լինի պատահական ընտրված օր՝ «ֆեյք» հիշատակի օրը։ Նա հարց է տալիս՝ իսկ ինչո՞ւ չգնալ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի տոնին։

«Եթե շատ էիք ուզում, սեպտեմբերի 27-ը հռչակեիք հայրենիքի պաշտպանի օր»,- ասում է Կարապետ Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031