Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը․ 4 վիրավորներից մեկը Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գորիսի գրասենյակի ղեկավարն է, մեկն էլ անչափահաս

Հունվար 27,2026 23:30

Հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Ա. Բ․-ի վարած «Toyota» մակնիշի և 37-ամյա Ա. Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, «Toyota»-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ս. Ե․-ն, Ա. Ղ․-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Ի.Բ․-ն, 8-ամյա Ա. Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդներից Ա. Բ․-ն։

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից Ս. Ե․-ն աշխատում է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գորիսի գրասենյակի ղեկավար, վարորդներից Ա. Բ․-ն աշխատում է Հայաստանում ՄԱԿ-ի փասխտականների հարցերով Գորիսի գրասենյակում, իսկ «Toyota»-ի վարորդ Ա. Ղ․-ն աշխատում է «Զանզեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031