Այսօրվա առթիվ մենք փորձեցինք ստուգել` ինչ են հուշում մեր Կովկասյան բարոմետրի տվյալները։ Դրանց համադրումից պարզ է դառնում, որ բանակին վստահողները, ի տարբերություն չվստահողների, ունեն ավելի կայուն և հանգիստ անվտանգային ընկալումներ՝ ավելի պակաս հավանական են համարում, որ Հայաստանը կներքաշվի որևէ պատերազմի մեջ։
Սա հուշում է, որ մեր հասարակությունում բանակի նկատմամբ հանրային վստահությունը հավանաբար պայմանավորված է ոչ թե սպառնալիքի զգացումով, այլ բանակի ինստիտուցիոնալ լեգիտիմությամբ և սիմվոլիկ նշանակությամբ։
Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության բանակի օրը։
Կարդացեք նաև
Կովկասյան բարոմետր





















































