ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրականում, փառահեղ լուր
Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն
Բեռլինում ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև։
Համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին թանգարանների տնօրեններ դր․ Դավիթ Պողոսյանը և պրոֆ․ դր․ Մաթիաս Վեմհոֆը։
Կարդացեք նաև
Համագործակցության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային կղզու թանգարանների ընտրված հավաքածուներից։
Ցուցահանդեսի թեմատիկ առանցքը նվիրված է անտիկ ժամանակաշրջանին և դրա տիեզերագիտական պատկերացումներին։ Ցուցադրվելու են Բեռլինի Թանգարանային կղզու տարբեր թանգարանների հավաքածուներից ընտրված նմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի Պատմության թանգարանի նմանատիպ ցուցանմուշների հետ։ Նշենք, որ Թանգարանային կղզին առաջին անգամ է իր ցուցանմուշները ցուցադրում Գերմանիայից դուրս, այսպիսով որոշում է կայացվել նշել վերջինիս երկուհարյուրամյա հոբելյանը, իսկ ցուցադրման համար ընտրվել է Հայաստանի պատմության թանգարանը։
Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ցուցահանդեսի անցկացում Բեռլինում։
Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, որն իր խոսքում բարձր գնահատեց աննախադեպ այս համագործակցության սկիզբը և այն կարևորեց Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված համագործակցության ռազմավարական օրակարգի համատեքստում։


















































