Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակն իր սայթաքումների և պարտադրված պարտության արդյունքներն ընդունելու ծանրագույն իրողությամբ հանդերձ շարունակում է մնալ մեր պետության անկախության միակ շոշափելի և իրական երաշխավորը. Genesis Armenia

Հունվար 28,2026 16:16

Բանակը մեր պետության անկախության միակ շոշափելի և իրական երաշխավորն է

Սիրելի՛ հայ ժողովուրդ, սպաներ, զինվորներ, վետերաններ:

Շնորհավորում ենք բոլորիս՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով:

Հունվարի 28-ը կարմիրով է նշված հայոց տոնացույցում, որովհետև այս օրը ՀՀ մարտական մկրտության օրն է, հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու կամքի արտահայտման օրը:

Մեր բանակը ստեղծվեց՝ պատմական արդարության և հայրենի հողի հանդեպ հայ ժողովրդի զավակների, ծնողների ու առաջնորդների բարոյական գիտակցման, պատասխանատվության զգացումի, նվիրումի և զոհողության շնորհիվ, հայկական շարունակականության և ապագայի գիտակցումով, և մենք պարտավոր ենք այն պահել մեր աչքի լույսի պես:

Անկախ կուսակցական ու քաղաքական գունավորումից, պետական իշխանության նկատմամբ մեր վերաբերմունքից, բանակը մեր պետականության անվտանգության գլխավոր երաշխավորն է, պետության ողնաշարը, հայկական գոյության իրավունքի, իրական անկախության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության խորհրդանիշը:

Բանակն իր մղած պատերազմների, կերտած հաղթանակների, սայթաքումների և պարտադրված պարտության արդյունքներն ընդունելու ծանրագույն իրողությամբ հանդերձ շարունակում է մնալ մեր պետության անկախության միակ շոշափելի և իրական երաշխավորը:

ՀՀ զինված ուժերին մաղթում ենք շարունակական զարգացում, տեխնոլոգիական ու մարտական բարձրաստիճան պատրաստվածություն, կազմակերպվածություն, չսասանվող արժեքային նվիրում, իսկ զինծառայողներին՝ առողջություն, ծառայողական հաջողություններ և անվտանգ ծառայություն հանուն Հայաստանի և հայ ժողովրդի ազգային-պետական նպատակների իրականացման:

Կեցցե՛ հայկական բանակը:

Փա՛ռք հանուն հայի ու Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին:

Genesis Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031