Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցեց հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին

Հունվար 28,2026 16:08

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական
պանթեոն Հայոց բանակի օրվա առիթով

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի երկիրը և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031